Life

Hyundai-ն մատնադրոշմով ավտոմոբիլից օգտվելու տեխնոլոգիա Է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Hyundai-ն մատնադրոշմով ավտոմոբիլից օգտվելու տեխնոլոգիա Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Hyundai Motor խոշորագույն ավտոարտադրողն սկսել Է մատնադրոշմով ավտոմեքենայից օգտվելու տեխնոլոգիայի արդյունաբերական օգտագործումը: Ինչպես հաղորդված Է դեկտեմբերի 17-ին Սեուլում տարածված մամուլի տեղեկագրում, այժմ վարորդները սենսորին հպվելով կարող են առանց բանալու բացել ու փակել դռները, ինչպես նաեւ գործի դնել շարժիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եթե մի փոխադրամիջոցը մի քանի վարորդներ ունի, համակարգը հիշում Է նրանցից յուարքանչյուրի կողմից հարմարեցված հայելիների կարգավորումը, նստոցի եւ ղեկի դիրքը, ինչպես նաեւ այլ պարամետրեր եւ ամեն անգամ անհատականորն շտկում Է դրանք նրանց նույնականացնելիս:

Առաջին անգամ մատնադրոշմով օգտվելու հնարավորության համակարգը կիրառվել Է Չինաստանում ներկայացված Santa Fe ավտոմոբիլի նորացված տարբերակում:

Մատնադրոշմների ընթերցման տեխնոլոգիաները գոյություն ունեն արդեն վաղուց, սակայն ավտոմոբիլներում դրանց օգտագործումը հետաձգվում Էր անվտանգության եւ սենսորների հուսալիության մի շարք չլուծված խնդիրների պատճառով:

Այժմ Hyundai Motor-ը հայտարարում Է, որ իրեն հաջողվել Է լուծել այդ խնդիրները: Մշակողների խոսքով՝ նույնականացման համակարգի սխալի հավանականությունը մեկն Է առ 50 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում