Հասարակական

Աշտարակի խճուղում գտնվող գազալցակայանում գրանցվել է պայթյուն, մեկ մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Աշտարակի խճուղում գտնվող գազալցակայանում գրանցվել է պայթյուն, մեկ մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վերաբերյալ «911» ծառայությունն ահազանգ է ստացել դեկտեմբերի 12-ին ժամը 20։59-ին և նշվել, որ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված՝ 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում