Հետընտրական «նեղացվածությունը»՝ որպես քաղաքական դիրքորոշում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեցին երեք քաղաքական ուժեր։ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արդեն իսկ հայտարարել են նոր քաղաքական շրջափուլի մեկնարկ մասին՝ թիրախում ունենալով նաև տնտեսական հեղափոխությունը։ Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերից Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարել են, որ նոր խորհրդարանը «բովանդակազուրկ» է՝ «առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»։ Ի տարբերություն ՀՀԿ-ի, որն արդեն իսկ հաջողություն է մաղթել նոր խորհրդարանին և իրեն դիրքավորել որպես արտախորհրդարանական ուժ, ՀՅԴ-ն այս ընտրությունները որակել է «պարտություն»։ Նշյալ հայտարարություններում թերևս ամենահետաքրքականը վերջինիս դիրքորոշումն է, որի համաձայն՝ ՀՅԴ-ն ինքնաբնորոշվում է որպես «հայության ամենաազգային եւ ամենապատասխանատու կազմակերպություն»՝ ընտրությունները գնահատելով «պարտություն»։

Ըստ էության, կուսակցությունը «պարտություն» է բնորոշում հեղափոխությունը և հեղափոխության արդյունքում ձևավորված խորհրդարանը և մասնավորապես՝ առնվազն վերջին քսանամյակի առաջին ազատ, արդար և ժողովրդավար ընտրությունները՝ հանձին ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության։ ՀՅԴ-ն շնորհակալություն է հայտնում միայն իր ընտրողին. այն ընտրողին՝ որը, ըստ իրենց, փոքրամասնություն է, սակայն միակ «գիտակիցն է» և «ոչ պատահականը»։ Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ այս հայտարարության ենթատեքստից։ Այն թողնում է յուրատեսակ «նեղացվածության» հռչակագրի տպավորություն, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք իրենց քվեն չեն տվել ՀՅԴ-ին, պիտակավորվում են որպես «անգիտակից» և «պատահական» մարդիկ։ Դաշնակցության տեքստում մի բառ անգամ չկա Հայաստանի Հանրապետության մասին, նրա ապագայի, ծրագրերի, քաղաքացիների հույսերի և սպասումների մասին։ Դաշնակցությունը փաստացի միայն խոսում է իր ընտրողի հետ՝ շեշտադրելով իր «ամենազգային» և «ամենապատասխանատու» լինելը, սակայն միաժամանակ հրաժարվում է պատասխանատվությունից պետության ու հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիաների գերակշիռ մասին անվանելով «անգիտակից»՝ որպես այդպիսին ճանաչում է միայն իրեն քվե տված քաղաքացիներին։

Այստեղ առնվազն հարց է առաջանում, թե որքանով է էթիկապես ընդունելի, երբ կուսակցությունն իրեն հայտարարում է «ամենաազգային», «ամենապատասխանատու», բայց շնորհակալություն է հայտնում ոչ թե բոլորին՝ իրենց ազատ ընտության ու քաղաքացիական պարտքը իրացնելու համար, այլ միայն սեփական ընտրողներին։ Խնդիրը կարող է վերաբերել բոլոր կուսակցություններին՝ լինեն ընդդիմություն, թե իշխանություն, քանի որ քաղաքական ուժերը՝ լինեն խորհրդարանական, թե արտախորհրդարանական, պատասխանատու են պետության և ըստ այդմ՝ բոլոր քաղաքացիների առաջ։

Ի մի բերելով՝ կարելի է փաստել, որ որևէ քաղաքական ուժի այդպիսի հայտարարությունը յուրատեսակ փորձ է սեփական ընտրական տապալման պատճառները ոչ թե կուսակցության գործունեության, այլ բոլորովին ուրիշ դաշտում տեսնելու։ Հետևաբար՝ մնում է պատճառներն ու խնդիրները փնտրել ոչ թե կուսակցության անցած ուղու, պատմության ու քաղաքական դիրքորոշման, այլ քաղաքացիների անգիտակցության ու կարճատեսության մեջ։ Քաղաքական առումով կուսակցությունն իրեն հրաժարվում է ճանաչել որպես քաղաքական սուբյեկտ, քանի որ խնդիրները և պատճառներն իրենից անկախ են, իսկ ինքը փաստացի միայն մտահոգություն է հայտնում և շնորհակալություն հայտնում իր գիտակից և ոչ պատահական ընտրողներին։

Գոռ Մադոյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը