Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,-ասաց Սիմոնյանը:

Նա չցանկացավ անուններ նշել և այլ մանրամասներ ներկայացնել:

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ: «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70,44 տոկոս ձայն, ԲՀԿ-ն՝ 8,27, ԼՀԿ-ն՝ 6,37 տոկոս:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում