Քաղաքականություն

ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 17 հազար 813 և միջազգային 505 դիտորդ

1 րոպեի ընթերցում

ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 17 հազար 813 և միջազգային 505 դիտորդ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը:

«Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով ընտրությունների ընթացքը դիտարկում են 77 այցելու»,- ասաց Գևորգյանը:

Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո 8-րդ օրը, եթե դրանք դատական կարգով չեն բողոքարկվում: Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ՝ զեկույցների միջոցով, որոնք էլ կտեղադրվեն ԿԸՀ կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում