Արմեն Ռուստամյանն ընտրությունների ընթացքը գնահատում է դրական

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 3/23 ընտրատեղամասում ժամը 12:00-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն հայի ու հողի:

«Մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, ես քվեարկել եմ հանուն նրա, որ իրենց ակնկալիքներն արդարանան, հասարակությունը չհիասթափվի, և տեսնի իր երազած Հայաստանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Խոսելով քարոզարշավի մասին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ժամանակը շատ քիչ էր, իսկ ասելիքը շատ էր, սակայն այս անգամ հնարավորինս լայն ճակատով կարողացան տեղ հասցնել իրենց հիմնական անելիքը: Նա ընդգծեց, որ բանավեճերն աննախադեպ էին, սակայն այս ընտրություններով չեն կարող ասել, որ երկիրն իր ժողովրդավարական ավանդույթներով առաջ է գնում:

«Առայժմ ընտրության ընթացքը գնահատում եմ դրական, աղաղակող խախտումների արձանագրումներ չենք ունեցել: Եղել են հատուկենտ հայտարարություններ տարբեր հարցերի հետ կապված, անգամ ընտրակաշառքի մասին, սակայն հույս ունենք, որ իրավապահ մարմինները կհետևեն պրոցեսին այնպես, որ այս մեծ հույս արթնացնող ընտրություններն իրենց որակով լինեն աննախադեպ»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ բոլոր ժամանակներում իշխանությունները միշտ ընտրությունները կեղծելու կասկածանքի տակ են եղել, սակայն այս անգամ գործող իշխանությունը դրա կարիքը չունի:

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ սովորաբար Դաշնակցության վերաբերյալ ոչ ճիշտ թվեր են հրապարակում:

«Միշտ էլ ասվել է, որ Դաշնակցությունը խորհրդարան չի անցնելու, սակայն արդյունքներն այլ բանի մասին էին խոսում: Այնպես որ ծիծաղելի թվեր են ներկայացնում մեր կուսակցության մասին: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեր Դաշնակցության գոյությունը կապված չէ որևէ ընտրության հետ: Դաշնակցությունը որ տեղում էլ լինի, շարունակելու է իրականացնել իր ծրագրերը»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Լրագրողների հարցին, թե կոալիցիա կազմելու հավանականությունն ինչպիսին է, Արմեն Ռուստամյանը նշեց, որ երբեք մաս չեն կազմի կոալիցիայի:

«Եթե մենք չենք ունենա վճռական խոսք, ապա անիմաստ է կոալցիայի մաս կազմելը: Նախկին փորձը ցույց տվեց, որ մեր ծրագրերը որդեգրում էին, սակայն կիսատ թողնում»,-հավելեց նա:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան