Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր Հայաստանի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը վաղ առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի թիվ178 դպրոցում տեղակայված 10/49 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր Հայաստանի:

«Այդ նախադրյալները կարծում եմ կան, և բոլորս պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան: Ես վստահում եմ մեր ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նա ընտրողներին կոչ արեց ակտիվ լինել և մասնակցել քվեարկությանը՝ կատարելով գիտակցված ընտրություն:

178 դպրոցում տեղակայված 10/49 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թամարա Իշխանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց, որ ընտրողների համար ընտրատեղամասը բացվել է ճիշտ ժամը 08:00-ին:

«Տեխնիկական ոչ մի խնդիր չի եղել: Բոլոր սարքերը ստուգվել են և դեռ ոչ մի խնդիր չկա: Այս ընտրատեղամասին ընտրելու իրավունք ունի 1909 քաղաքի»,-ասաց նա:

Առավոտյան 10:15 դրությամբ 178 դպրոցում տեղակայված 10/49 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 114 քաղաքացի: Ընտրատեղամասում միջազգային դիտորդներ չկան:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան