Հարցման արդյունքներով ընտրողների 69,4 տոկոսը ձայնը տալու է «Իմ քայլին». GALLUP

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 75,7 տոկոսը միանշանակ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, 14.6%-ը հայտնել է, որ ավելի շուտ մասնակցելու է, իսկ հաստատ չի մասնակցելու հարցվածների 5,7 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները:

«Ընտրությունների մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3.8 տոկոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանն իր ձայնը պատրաստվում է տալ հարցվածների 1.4%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` 1.3 տոկոսը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը 1.2%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքին` 0.8%-ը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը` 0.4%-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությանը՝ հարցվածների 0.3%-ը, «Ազգային Առաջընթաց» կուսակցությանը 0.1%, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցության անունը հարցվածներից որևէ մեկը չի տվել:

Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին