Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ է առաջարկում

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկրի առջև ծառացած խնդիրներին ինստիտուցիոնալ լուծումներ է առաջակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Շանթ Գրիգորյանը:

«Ժողովրդի համար հիմնական ֆավորիտ ուժերը կարծում եմ երեքն են. առաջինը կլինի «Իմ քայլը» դաշինքը, երկրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և երրորդ տեղում կհայտնվեն կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կամ «Մենք» դաշինքը»,- շեշտեց Գրիգորյանը:

Անդրադառնալով իրենց կուսակցության ծրագրերին՝ նա նշեց, որ իրենք Հայաստանի առջև ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ են առաջարկում: «Առողջապահության ոլորտում առաջարկած մեր լուծումները չեն հակասում սոցիալական ապահովության ոլորտում առաջարկներին, այլ լրացնում են մեկը մյուսին: Համակարգային մոտեցում կա, ստացվել է մի նոր ծրագիր, որը էապես և որակապես տարբերվում է»,- շեշտեց Շանթ Գրիգորյանը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում