Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/956964.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում: Նա բարձրացավ ավտոբուս, քաղաքացիներին տրամադրեց իրնախընտրական բուկլետները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշ քաղաքացիներ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, բարձրաձայնվեց վերելակների խնդիրը: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Երևանում միասնական տրանսպորտի ցանց պետք է լինի, որպեսզի համապատասխան գործիքակազմի միջոցով քաղաքացիները տեղյակ լինեն, թե ավտոբուսը երբ է ժամանում: Նա նաև նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել ու ոստիկանների հետ ուսումնասիրել խցանումները: