Չինական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել աղբից էներգիա ստանալու գործարան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ ոլորտների, հատուկ ուշադրություն է դարձնում թափոնների համալիր կառավարման համակարգի մշակմանը և ներդրմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ նշելով, որ այդ նպատակով դեռ օգոստոս ամսին ՀՀ կառավարության աշխատակազմը կազմակերպել է միջգերատեսչական հանդիպումներ, որոնց մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և դրանից հետո որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ պետական գերատեսչություններին, ինչպես նաև խնդրով զբաղվող գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին և հետազոտական կենտրոններին: Նա ասաց, որ հենց այդ տրամաբանությունից ելնելով որոշվեց համագործակցել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը մեծ պոտենցիալ և գիտական ներուժ ունի այս ոլորտում:

«Սույն թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքները տանելու համար: Աշխատանքային խմբի շրջանակում իրականացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև առկա ռազմավարության, ընթացիկ ծրագրերի ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են նաև «Սանիտեկ» ընկերության պայմանագիրը և դրա կատարման ընթացքը: Կատարված ուսումնասիրությունների և մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշվել է թափորների կառավարման ռազմավարությունը մշակել քայլ առ քայլ ողջ հանրապետության տարածքում, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և խնդրին համալիր մոտեցում տալու կարևորությունը»,- ասաց Գասպարյանը:

Ըստ Գասպարյանի` Հայաստանում նախ անհրաժեշտ է ունենալ կոշտ կենցաղային թափոնների քանակի և մորֆոլոգիական կազմի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն:

«Այս նպատակով աշխատանքային խմբի կողմից Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ մշակվել է տեխնիկական առաջադրանք, որը հստակ շարադրում է, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ Հայաստանում թափոնների կառավարման ռազմավարությունը մշակելու համար: Ապա բանակցություններ են տարվել մի շարք եվրոպական, ամերիկյան, ինչպես նաև չինական ընկերությունների հետ, որպեսզի վերջիններիս առաջարկությունները ներկայացվեն նշված հետազոտությունն իրականացնելու համար»,- նշեց Գասպարյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից:

«Այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից: Մոտ օրերս հանձնաժողովը կընտրի այն ընկերությունը, որը իրականացնելու է այս հետազոտությունը: Հաջորդ փուլով մենք մշակելու ենք այն ռազմավարությունը , որի հիման վրա ձևավորվելու է Հայաստանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Ըստ նախնական քննարկումների՝ հնարավոր է Հայաստանը բաժանել մի քանի տարածաշրջանների, որտեղ կոշտ կենցաղային թափոնների համալիրի կառավարումը, հավաքումը, տեղակայումը, վերամշակումը կամ էլ էներգիայի արտադրությունը կիրականցվեն առանձին ընկերությունների կողմից: Հնարավոր է նաև ողջ Հայաստանի տարածքը մեկ կամ երկու ընկերության կողմից համալիր կառավարման տրամադրումը: Զուգահեռ աշխատանքներ են տարվում կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ զբաղվող արևմտյան խոշոր ընկերությունների հետ` Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրեր մշակելու նպատակով: Ներկայումս առկա է ֆրանսիական ներդրողների կողմից և դանիական ընկերության տեխնոլոգիաների օգտագործման առաջարկը աղբից էներգիայի ստացման գործարան կառուցելու վերաբերյալ»,- ասաց Գասպարյանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի խոսքով` Ավստրիայում, Շվեյցարիայում Ճապոնիայում, Գերմանիայում և Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունները քննարկումներ են իրականացնում առաջատար ընկերությունների կողմից աղբի վերամշակման առաջարկություններ ստանալու ուղղությամբ:

«Չինաստանի պետական «China National Electric Engineering» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել: Աշխատանքներ են տարվում նաև ոլորտին վերաբերող քարոզչության ուղղությամբ, ինչին աջակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն»,- եզրափակեց Գասպարյանը:

Հայերեն English Français Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը