Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից նախընտրական քարոզչությունը սկսեց մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից նախընտրական քարոզչությունը սկսեց մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից նախընտրական քարոզչությունը սկսեց մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա ողջունեց այնտեղ գտնվող քաղաքացիներին, փոխանցեց նախընտրական բուկլետներ: Այնուհետև ուղևորությունը շարունակեց «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան», «Բարեկամություն» կայարաններ: Ուղևորները բաց չէին թողնում Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվելու առիթը:

Նիկոլ Փաշինյանին ողջունեցին նաև սփյուռքահայ ընտանիքներ, որոնց մի մասը Հայաստան է եկել մշտական բնակություն հաստատելու:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մետրոյում քարոզչություն անցկացնելը իր նախաձեռնությունն էր : Նա նշեց, որ մարզային այցելությունների հիմնական մասն ավարտվել է: Խոսելով առաջիկա օրերի անելիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստվում է մեկնել Սանկտ Պետերբուրգ, սակայն մինչ այդ կմասնակցի բանավեճի Հանրային հեռուստատեսության եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում