Հասարակական

Նախկին աշխատելաոճի վերջը եկել է. նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը վստահեցնում է՝ զարտուղի ճանապարհներով նպաստներ նշանակելը բացառվելու է

4 րոպեի ընթերցում

Նախկին աշխատելաոճի վերջը եկել է. նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը վստահեցնում է՝ զարտուղի ճանապարհներով նպաստներ նշանակելը բացառվելու է

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուժեղացնում է վերահսկողությունը նպաստներն առավել հասցեական դարձնելու համար: Քայլեր են ձեռնարկվում զարտուղի ճանապարհներով մարդկանց նպաստներ նշանակելու դեպքերը բացառելու համար:

«Արմենպրես» -ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը նշեց, որ ընթացիկ տարում մի քանի դեպքերով պայմանավորված քրեական գործեր հարուցվեցին: Մասնավորապես, Գավառի, Ստեփանավանի դեպքերը, երբ տարբեր զարտուղի ճանապարհներով մարդիկ նպաստ էին ստացել: Այդ պրոցեսներում ներգրավված էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նման աշխատելաոճի վերջը եկել է: Եթե ինչ-ինչ պատճառներով որոշ մարդիկ շարունակում են այդ աշխատելաոճը, ապա վստահ լինեն, որ դա ժամանակի խնդիր է: Նրանք վաղ թե ուշ համակարգից դուրս են հայտնվելու: Մեզ հետ կմնան ու կաշխատեն այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են ու պատրաստ են իրենց կարողությունները ներդնել համակարգում: Մեր աշխատակիցներին հորդորում եմ, որ իրենց ունակությունները դնեն ի նպաստ համակարգի»,-ասաց Արսեն Մանուկյանը:

Հայաստանում նպաստ ստանում է 400 հազար քաղաքացի կամ 100 հազար ընտանիք: Արսեն Մանուկյանը նշեց, որ նպաստները սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղություններից են և յուրաքանչյուր տարի պետական բյուջեից մոտ 40 մլրդ դրամ տրամադրվում է անապահով քաղաքացիներին:

Ընդհանուր առմամբ, սոցիալական նպաստների հասցեականության ապահովման խնդիրը շարունակական է: Արսեն Մանուկյանը նշեց, որ այս տարվա ընթացքում կարևոր քայլ են կատարել, ըստ որի, ԱՔՌԱ վարկային բյուրոյից տեղեկություն են ստանում նպաստառուների վարկային պատմությունների վերաբերյալ:

«Այդ տեղեկատվությունը կհամադրենք ու կտեսնենք, թե նպաստառուներն ինչ վարկային պարտավորություններ ունեն: Պետք է նայենք, թե ինչ չափի վարկային պարտավորություններ են, յուրաքանչյուր ամիս որքան են դրանց դիմաց վճարում կատարվում: Շատ լավ է, որ զբաղվում են բիզնեսով, ուրախ ենք, սակայն ուզում ենք քննարկել, թե այդ դեպքում արդյո՞ք այդ մարդը մեր նպաստառուն է, արդյո՞ք այնքան անապահով են, որ պետական բյուջեից նպաստ ստանան: Մեր համոզմամբ, նպաստ պետք է ստանան այն քաղաքացիները, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն: Այդ բոլոր հանգամանքները կդիտարկվեն որպես ևս մեկ կարևոր ցուցիչ նրանց ընտանիքի անապահովությունը, ընտանիքի եկամուտները գնահատելու հարցում: Այդ տեղեկատվությունը նշանակություն է ունենալու հաջորդ տարի նպաստների նշանակման հարցը քննարկելիս»,-ասաց նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարը:

Արսեն Մանուկյանը տեղեկացրեց, որ նպաստների համակարգում կա 11 հազար մարդ, ովքեր աշխատունակության տարիքում են և չունեն սոցիալական կարգավիճակ: Իրենք ոչ թե որպես առանձին անհատ են ստանում նպաստ, այլ հաշվի են առնվում նրանց ընտանիքի պայմանները:

«Մենք պետք է առնվազն հասկանանք նրանց չաշխատելու պատճառները: Դա շատ կարևոր է, որպեսզի, եթե անհրաժեշտ է, իրականացնենք վերապատրաստում, նպաստենք, որ նրանք վերադառնան աշխատաշուկա: Այսինքն՝ այդ բացը լրացվի»,-ասաց նա:

Այս գործընթացում Արսեն Մանուկյանը կարևոր է համարում սոցիալական աշխատողի դերը: Թեպետ նա նկատեց, որ այստեղ դեռ շատ անելիքներ ունեն: ԵՊՀ-ն և ՊՄՀ-ն շրջանավարտներ ունեն, սակայն, ըստ նրա, դեռ նրանք մեծամասնություն չեն կազմում սոցիալական աշխատողների համակարգում: Արսեն Մանուկյանը նշեց, որ պետք է պայմաններ ապահովեն մասնագիտացված սոցիալական աշխատողների համար՝ նրանց ներուժն օգտագործելով հանուն համակարգի արդյունավետ գործունեության:

Աննա Գզիրյան

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները

Սոցիալական հարցեր

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները

«Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է «Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես

Սոցիալական հարցեր

«Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է «Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

Սոցիալական հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Լավ է կանխարգելել, քան բուժել․ Դալմա Գարդեն մոլի և Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի իրազեկման արշավը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ

Սոցիալական հարցեր

Լավ է կանխարգելել, քան բուժել․ Դալմա Գարդեն մոլի և Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի իրազեկման արշավը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում