Life

NASA-ն տեսագրել Է Երկրի համար ամենավտանգավոր աստղակերպը

2 րոպեի ընթերցում

NASA-ն տեսագրել Է Երկրի համար ամենավտանգավոր աստղակերպը
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն Twitter-ում հրապարակել Է Բեննու աստղակերպի պտույտի տեսագրությունը, որը վտանգավոր Է համարվում Երկրի համար: Բեննուի լրիվ պտույտը նկարահանել հաջողվել Է OSIRIS-REx միջմոլորակային կայանի միջոցով, որը նախատեսված Է աստղակերպից գրունտի նուշներ բերելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որջու՛յն, աստղակերպ Բեննու: Մեր @OSIRISREx տիեզերական ապարատն ավելի քան երկու միլիարդ մղոն Է թռել քեզ հետ հանդիպելու համար»,- ասված Է NASA-ի գրառման մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ աստղակերպը պլանավորում են ուսումնասիրել մոտավորապես մեկ տարվա ընթացքում, այնուհետեւ տիեզերական զոնդը կվերցնի Բեննուի նմուշներ՝ գիտնականների կողմից հետագա հետազոտման համար: OSIRIS-REx-ի վերադարձը Երկիր պլանավորված Է 2023 թվականի սեպտեմբերին:

500 մետր չափով տիեզերական մարմինը հայտնաբերել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Մասնագետների հաշվարկներով՝ այն Երկրին կմոտենա 2182 թվականին: 2013 թվականից Բեննուն համարվում Է Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գլխավոր օբյեկտն այն բանից հետո, երբ այդ «կոչումից» զրկվեց Ապոֆիս աստղակերպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում