Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը որևէ քաղաքական ուժի նկատմամբ հակաքարոզչություն անելու խնդիր չունի

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ը որևէ քաղաքական ուժի նկատմամբ հակաքարոզչություն անելու խնդիր չունի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ընթացքում երկխոսություն է վարում ոչ թե քաղաքական ուժերի, այլ մարդկանց հետ: Կուսակցությունը հակաքարոզչություն անելու խնդիր և անգամ ժամանակ էլ չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նման տեսակետ արտահայտեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ճիշտ չեմ համարում, թե բանավեճը ընթանում է միայն իշխանության և ՀՀԿ-ի միջև: Դա միայն այստեղ՝ Երևանում քարոզարշավին հետևողների համար է այդպես: Գնացեք գյուղեր և քաղաքներ, տեսեք, թե մարդկանց հետ ով է երկխոսություն վարում: Մենք ոչ թե քաղաքական ուժերի հետ ենք երկխոսություն վարում, այլ մարդկանց հետ: Մարդիկ են մեզ ընտրելու: Մենք հակաքարոզչություն անելու խնդիր չունենք»,-վստահեցրեց Մարուքյանը:

Նա նաև նշեց՝ եթե ժողովուրդը չի ուզում, որ այն, ինչ եղել է Հայաստանում, շարունակվի, պետք է նախկին ռեժիմին ձայն չտա: Եվ վերահաստատեց միտքը, որ իրենք շեշտադրված հակաքարոզչություն անելու խնդիր չունեն, զբաղված են իրենցով: «Շատ տեղերում չգիտեն, որ «Ելք» դաշինքի կազմում եղած կուսակցություններն այժմ առանձին են մասնակցում ընտրություններին: Մենք հակաքարոզչություն անելու ժամանակ էլ չունենք»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ սակայն այն, որ ՀՀԿ-ին չպետք է ընտրել, փաստ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում