Life

Եվրոպայում Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը տեղադրվել Է Մյունխենում

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը տեղադրվել Է Մյունխենում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Pro Aurum ընկերությունը, որն զբաղվում Է թանկարժեք մետաղների առեւտրով, Մյունխենում տեղադրել Է Սուրբծննդյան ամենաթանկ տոնածառը Եվրոպայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Blick շվեյցարական թերթը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, դրա արժեքը կազմում Է ավելի քան 2,3 մլն եվրո: Տոնածառն իրենից ներկայացնում Է բուրգ՝ զարդարված 2018 ոսկյա մետաղադրամներով, որոնք քաշը կազմում Է 63 կգ, նշում Է Blick-ը: Կոնստրուկցիան Pro Aurum-ի գրասենյակում կգտնվի մինչեւ դեկտեմբերի 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում