ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանք խնդիրները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ:ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նախաձեռնմամբ և հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Արցախում հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով, որին մասնակցում էին պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Պաշտպան Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է ՄԻՊ հաստատության ծրագրերը հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ շեշտադրելով իր պատրաստակամությունը հետևողական ուշադրության ներքո պահել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրները և նպաստել դրանց համակարգային լուծմանը:

Պաշտպանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ հասարակության քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում նրանց ներգրավվածության, հաշմանդամների կրթության, կարողությունների զարգացման, զբաղվածության, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և մի շարք այլ հարցերի: Նա հատուկ ուշադրության է արժանացրել հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը՝ այն համարելով և՛ հաշմանդամների, և՛ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր:

Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղ ջանքերով աշխատեն մեկ հիմնական նպատակի համար, այն է՝ հաշմանդամների համար ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ ինքնուրույն իրացնելու իրենց իրավունքները:

Մասնակիցների միջև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ պայմանավորվելով որոշ գործնական քայլերի շուրջ:

Հայերեն

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել