Life

Ժերար Դեպարդիեն գրանցում է ստացել Նովոսիբիրսկում

1 րոպեի ընթերցում

Ժերար Դեպարդիեն գրանցում է ստացել Նովոսիբիրսկում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոդերասան Ժերար Դեպարդիեն, որը Նովոսիբիրսկ Է ժամանել մշակութային եւ գործարար նախագծերի վրա աշխատելու համար, գրանցում Է ստացել քաղաքի Լենինյան շրջանում: Դեպարդիեն ապրելու չի մնա Սիբիրում, սակայն պլանավորում Է կանոնավոր կերպով այցելել այնտեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Դեպարդիեի ներկայացուցիչ եւ նրա բիզնես-գործընկեր Յուլյա Մոսմանը:

2013 թվականի փետրվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո Ժերար Դեպարդիեն գրանցվել Է Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում: Դերասանը Ֆրանսիայից հեռացել Է 2012 թվականին՝ ունեւոր քաղաքացիների համար հարկը մինչեւ 75 տոկոս կտրուկ բարձրացնելու կառավարության որոշման պատճառով: Դեպարդիեն պլանավորում Է զբաղվել Ռուսաստանի մասին վավերագրական ֆիլմերի շարքով, որոնք նվիրված կլինեն երկրի տարբեր տարածաշրջանների եւ քաղաքների: Բացի դրանից, Դեպարդիեն պլանավորում Է զբաղվել սննդամթերքի գործարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում