«Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միշտ դեմ է եղել համայնքների խոշորացման այս բարեփոխումներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Մենք դրան դեմ ենք խոսել և դեմ ենք քվեարկել: Դրան գումարած՝ ես բարձրաձայնել եմ, որ տեղական ինքնակառավարման մասին, տեղական հանրաքվեի մասին օրենքների և եվրոպական խարտիայի խախտումներով է Հայաստանում իրականացվել համայնքների խոշորացումը»,- ասաց Մարուքյանը:

Նրա դիտարկմամբ` եթե մի բան որպես գաղափար Շվեդիայում արդյունք է տվել, դա չի նշանակում, որ նույն արդյունքը կարող է տալ Բերդի շրջանում, որտեղ հակառակորդը ամեն օր կրակում է այս ուղղությամբ:

«Շվեդիայի պայմանները մեր պայմանների հետ համեմատելն աբսուրդ է»,- ընդգծեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը վստահեցրեց, որ այս հարցով իրենք զբաղվել են և մանրամասն խնդիրը գիտեն:

«Լուսավոր Հայաստան»-ը հանդես է գալիս տարածքային համաչափ զարգացման օրակարգով: Սա նշանակում է, որ փոքր ու մեծ համայնքներում կյանքի որակը չպետք է տարբերվի ավելի խոշոր և ավելի մեծ համայնքների կյանքի որակից: Դոտացիաների համակարգը պետք է փոփոխության ենթարկվի»,- նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանը» վերանայելու է համայնքների խոշորացման ծրագրերը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան