Հասարակական

Ոստիկանապետը վստահ է, որ ճանապարհային ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է

1 րոպեի ընթերցում

Ոստիկանապետը վստահ է, որ ճանապարհային ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության համակարգում կոռուպցիան վերացել է: Կաշառք վերցնող ոստիկանը խստագույնս պատժվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին հայտնեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Վարչապետն իմ դեմ խնդիր էր դրել վերացնել կոռուպցիան: Իսկ ամենաշատ կոռուպցիան հենց ճանապարհային ոստիկանությունում էր: Եվ դա իսկապես վերացավ: Ինձ մեկ-երկու հաղորդագրություններ են հասել, թե իբր ճանապարհային ոստիկանը կաշառք է վերցրել: Վստահեցնում եմ, որ նման բան գոյություն չունի, կաշառք չկա»,-ասաց Օսիպյանը:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ որևէ ոստիկան կփորձի կաշառք վերցնել: Նա նկատեց՝ մեկ-երկու անգամ, միգուցե ստացվի, բայց երրորդը վստահաբար չի ստացվելու, դեպքը կհայտնաբերվի: Ոստիկանապետը վստահեցրեց, որ կաշառք վերցնող ոստիկանը խստագույնս կպատժվի, ներում-բեկում չի լինելու:

Օսիպյանը նկատեց՝ կան թերություններ և բացթողումներ, սակայն ՃՈ-ն իրականում աշխատում է: «Ուղղակի մեր ժողովուրդը կարճ ժամանակում մեծ փոփոխություններ է ուզում տեսնել։ Մենք սովորում ենք մեր սխալների վրա»,- եզրափակեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում