Life

Միշել Օբամայի ինքնակենսագրական գիրքն 2018 թվականին ամենավաճառվածն է ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Միշել Օբամայի ինքնակենսագրական գիրքն 2018 թվականին ամենավաճառվածն է ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի ինքնակենսագրական «Becoming» գիրքը դարձել է 2018 թվականին ամենավաճառված գիրքն ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է գիրքը տպագրած Penguin Random House հրատարակչատունը:

Առաջին շաբաթվա ընթացքում գիրքը վաճառվել էր 1.4 մլն օրինակով: Ներկայում ԱՄՆ-ում ու Կանադայում վաճառված գրքերի թիվն անցնում է 2 միլիոնը:

«Becoming»-ը երկրորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է New York Times-ի բեսթսելերների ցուցակը: Այն առաջատար դիրքերում է նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:

Միշել Օբաման ինքնակենսագրական գրքում պատմում է իր մանկության ու երիտասարդության, ինչպես նաև ԱՄՆ առաջին տիկին լինելու ժամանակաշրջանի մասին: Ավելի վաղ Միշել և Բարաք Օբամաները ստորագրել էին համաձայնագիր 60 մլն ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց գրել մեմուարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում