Life

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցի շուրջ

1 րոպեի ընթերցում

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծության երկու տարվա գործընթացից հետո համաձայնության են եկել իրենց վեց երեխաների խնամակալության հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դերասանուհու փաստաբան Սամանտա Բլեյ Դիջին հայտնել է, որ համաձայնությունը կայացվել է երկու շաբաթ առաջ, այն ստորագրել են թե՛ դերասանները, թե՛ դատավորները:

Թե ինչ համաձայնության են եկել հոլիվուդյան աստղերը երեխաների խնամակալության շուրջ, չի հաղորդվում:

Հոլիվուդյան ամենասիրելի զույգերից մեկի՝ Ջոլիի ու Փիթի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ 2016 թվականի սեպտեմբերին: Անջելինան ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել՝ իր որոշումը պատճառաբանելով ամուսնու հետ անընդունելի տարաձայնությունների առկայությամբ: Դերասանուհին խնդրել էր դատարանին վեց երեխաներին թողնել ապրելու իր մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում