Արտասահմանում ծառայող հայ խաղաղապահները նույնպես կքվեարկեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին, քվեարկելու հնարավորություն կունենան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները քվեարկելու են նույն սկզբունքով, ինչ դիվանագետներն արտասահմանում: Լիբանանում ծառայություն իրականացնողները կքվեարկեն ՀՀ դեսպանատանը, իսկ Կոսովոյում, Մալիում և Աֆղանստանում, որտեղ չկան ՀՀ դեսպանություններ, նրանց համար այդպիսի հնարավորություն կստեղծեն տարածաշրջանային դիվանագիտական կառույցները: Զինծառայողների համար կբացվեն հատուկ կետեր՝ քվեաթերթիկներով և ծրարներով»,- նշեց Հովհաննիսյանը:

Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ՀՀԶՈՒխաղաղապահստորաբաժանումն ընդգրկված է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցության» (NATO «RS») կազմում, խաղաղապահ առաքելություն է իրականացնում 121 հայ սպա և զինծառայող:

Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելության կազմում: Այնտեղ ծառայություն է իրականացնում 32 հայ խաղաղապահ: ՀՀ-ն մասնակցություն ունի նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, որտեղ այս պահին կա 40 հայ սպա և զինծառայող:

Մեկ խաղաղապահ էլ առաքելություն է իրականացնում Մալիում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո MINUSMA առաքելության կազմում:

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկատվություն է ստացել, որ ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող:

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախ սեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

ԱԺարտահերթընտրություններըտեղիկունենանդեկտեմբերի9-ին:Կուսակցություններնու կուսակցություններիդաշինքներըկարողենիրենցհայտերըներկայացնելմինչևնոյեմբերի14-ը,ժամը18։00-ը։ԴրանցգրանցումըԿԸՀ-նկիրականացնիմինչևնոյեմբերի19-ը,ժամը18։00-ն։Քարոզչությանժամանակահատվածընոյեմբերի26-իցդեկտեմբերի7-նէ։Ընտրական օրենսգրքովսահմանվելէ12-օրյաժամկետ:

Հայերեն English Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում