Գյուղնախարարությունը ուսումնասիրություններ է կատարում կարտոֆիլի, ձվի, լոլիկի, մսի և պանրի շուկաներում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարությունը մեծ սպառման ծավալ ունեցող ապրանքների շուկաներում ուսումնասիրություններ է կատարում՝ գների թանկացման մասին իրարամերժ խոսակցություններից զերծ մնալու համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, կարտոֆիլի քիչ բերքի պատճառով ձմռանը խնդիրներ առաջանան, այդ թվում`գնի բարձրացում լինի։

Նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց այդ մթերքներն են կարտոֆիլը, ձուն, լոլիկը, միսը, պանիրը, վարունգը։ «Մենք ուսումնասիրություն կանենք և տեղեկատվությունը կներկայացնենք ձեզ։ Իհարկե, Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրություն ունենք, որտեղ թվերի լուրջ փոփոխություն չկա, սակայն մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում»,–«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Հայերեն English Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը