Հասարակական

Կառավարությունը հայտարարելու է աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հայտարարելու է աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթ կհայտարարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Սևանի շրջակայքում աղբ է ամենուրեք։ Սա խնդիր է, և մենք առաջիկայում մրցույթ կհայտարարենք, որպեսզի ներդնող գա ու աղբի վերամշակման մեծ գործարան ստեղծի»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում