Հասարակական

Տարերային աղետներից տուժած հողօգտագործողների կրած վնասները փոխհատուցելու համար հատկացվեց գրեթե 500 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Տարերային աղետներից տուժած հողօգտագործողների կրած վնասները փոխհատուցելու համար հատկացվեց գրեթե 500 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ավելի քան480 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գումարը կհատկացվիկառավարության պահուստային ֆոնդից:

Տարածքային կառավարման և զարգացման նախաարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ տարվա ընթացքումհանրապետության մարզերումտարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14 650 հա հողատարածք,որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 386 100 հազար դրամ։

«Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին»,- ասաց Տերտերյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում