Գիտնականները պարզել են, թե որ մարզաձեւերն են երկարացնում կյանքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր այն մարզաձեւերը, որոնք կապված են դիմացկունության ամրապնդման հետ, նկատելիորեն ավելի շատ են երկարացնում կյանքը եւ ավելի լավ են ազդում մարդու առողջության վրա, քան մարզումների մյուս ձեւերը: Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնք իրենց հոդվածը հրապարակել են European Heart Journal հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բոլոր բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել սպորտով, սակայն ոչ ոք չի անցկացրել այն բանի ընդգրկուն ստուգումներ, թե ինչպես Է այն ազդում մարդու իրական երկարակեցության վրա, քանի որ նման փորձերը դժվար Է կազմակերպել եւ Էլ ավելի դժվար Է դրանց համար փող գտնելը: Մեր գիտափորձին մասնակցել Է ընդամենը 124 մարդ, սակայն դա Էլ Է բավարար եղել, որպեսզի ռեկորդ սահմանվի եւ բացահայտվի հետաքրքիր փաստը»,-հայտարարել Է Ուլրիխ Լաուֆսը՝ Լայպցիգի համալսարանից (Գերմանիա):

Վերջին տարիներին գիտնականներն սկսել են ակտիվորեն հետաքրքրվել այն բանով, թե ինչպես են տարբեր մարզաձեւերը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ազդում ոչ միայն մարդու մկանների վիճակի եւ մետաբոլիզմի, այլեւ նրանց կյանքի տեւողության եւ դրա որակի վրա ծերության տարիներին: Օրինակ, մի քանի տարի առաջ Բելգիայի գիտնականները հայտնաբերել են, որ լիցքային վարժությունների տարբեր ձեւերը դանդաղեցնում են ծերացումը եւ երիտասարդացնում մարդու բջիջները՝ նրանց ստիպելով սպիտակուցներ արտադրել, որոնք պատասխանատու են այսպես կոչված տելոմերների, քրոմոսոմների ծայրամասերի նորոգման համար: Ավելի ուշ նրանց ավստրալացի գործընկերները վերլուծել են այն, թե տարբեր մարզաձեւերն ինչպես են ազդել Մեծ Բրիտանիայի տարեց բնակիչների կյանքի տեւողության վրա, եւ եկել են այն եզրակացության, որ դրանցից բնավ ոչ բոլորն են կյանքը երկարացնում:

Օրինակ, նման հատկություններ են ունեցել թենիսը, աԷրոբիկան եւ հեծանվավազքը, իսկ ֆուտբոլը եւ վազքը գրեթե չեն ազդել երկարակեցության վրա: Վերլուծելով նմանօրինակ բոլոր փորձերի արդյունքները՝ Լաուֆսը եւ նրա գործընկերները ուշադրություն են դարձրել հետաքրքրական օրինաչափության վրա. վարժությունների բոլոր տեսակները, որոնք առավել օգտակար են օրգանիզմի համար, պատկանել են այսպես կոչված «դիմացկունության ամրապնդման մարզումների» թվին, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը եւ օգնում են մկաններին ավելի արդյունավետորեն օգտագործել թթվածինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ