Հասարակական

Պաշտոնատար անձնանց  ապօրինի հարստացման քրեական գործերով վերականգնվել է 139  միլիոն դրամի նյութական վնաս

1 րոպեի ընթերցում

Պաշտոնատար անձնանց  ապօրինի հարստացման քրեական գործերով վերականգնվել է 139  միլիոն դրամի նյութական վնաս

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունում քննվում են նախկին պաշտոնատար անձնանց ապօրինի հարստացման և կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման վերաբերյալ մի շարք քրեական գործեր, որոնցում կատարվել են մեծ ծավալի քննություն:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքով` երկու տասնյակ քննչական հարցումներ են ուղարկվել այլ երկներ` այնտեղ գտնվող պաշտոնատար անձանց ակտիվները հայտնաբերելու նպատակով:

«Այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 միլիոն դրամ նյութական վնաս, կալանքի տակ է դրված 14 միլիոն 685 հազար դոլար, 221 հազար եվրո և 219 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցների և 300 միավոր անցնող անշարժ գույքի վրա»,- նշեց Սասուն Խաչատրյանը:

Նրա համոզմամբ` մոտ ապագայում այս գործերով կկազմվեն մեղադրական եզրակացություններ, դրանք կուղարկվեն դատարան և դատավճիռներից հետո այդ հսկայածավալ միջոցները կուղղվեն պետական բյուջե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում