«Մենք» դաշինքը քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դաշինքի ներկայացուցիչները նոյեմբերի 27-ին հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ:

Դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ իրենց հերոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: «Այսինքն, այն, ինչ մենք ասում ենք, ուղիղ վերաբերվում է քաղաքացու կյանքին: Այն, ինչ մենք ասում ենք և ինչին հետամուտ ենք լինելու, լինելու է քաղաքացու կյանքի բարելավում»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ շատ են ասում, որ պետք է զարգացնել երկրի արդյունաբերությունը, բարելավել կրթության ոլորտը՝ ընդգծելով, որ իրենք էլ են դա ասում, սակայն նաև ասում են, թե ինչպես են դա անելու: Քոքոբելյանը հավաքվածներին կոչ արեց հերթապահ խոսքերի չհավատալ:

Քոքոբելյանը խոստացավ՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում նույնիսկ 10 պատգամավոր ունենալու դեպքում ամեն ինչ անելու են, որպեսզի գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեն՝ շեշտելով, որ դրա հնարավորությունները կան:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ վերջ է տրվել լուծվել են տնտեսության քվոտավորմանը, կաշառակերությանը, սակայն չի լուծվել ստվերի հարցը:

Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում չլուծվող հարց չկա, պարզապես պետք է կամք դրսևորել և լուծում տալ բոլոր խնդիրներին:

Հայերեն English Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին