Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է. Փաշինյանը պատասխանել է Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի այնպես, ինչպես կկամենա ժողովուրդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստեփանավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը։

«Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հետևյալը՝ Հայաստանի ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցը լուծողը ժողովուրդն է։ Եթե լինի լուծման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԼՂ դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը։

«ԼՂ հարցում Ղարաբաղի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Ղարաբաղի իշխանությունը, ես ու Հայաստանի այլ ղեկավարներ կարող ենք բանակցել միայն ՀՀ անունից։ Ես հրավիրել եմ Արցախի ղեկավարությանը, զինված ուժերի ողջ հրամկազմին, քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին ու բոլոր մանրամասներով ներկայացրել եմ մինչև հիմա գոյություն ունեցող բանակցային գործընթացի բոլոր հանգամանքները։ Ինչքան շատ մարդ տիրապետի Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, այնքան ավելի լավ, որովհետև այդտեղ չի կարող գաղտնիք լինել զինված ուժերի, դիվանագիտական կորպուսի ու, որոշ նրբություններ հաշվի առնելով, նաև ժողովրդի համար։ Նախկինում նման հանդիպում չի եղել։

Փաշինյանն անդրադարձավ նաև զիջումների գնալու մասին հարցին։

«Հրապարակավ մի քանի անգամ ասել եմ, որ անընդունելի է, երբ միջազգային ներկայացուցիչները գալիս ու հարցնում են՝ Հայաստանը պատրա՞ստ է զիջումների։ Ասել եմ, որ Հայաստանն այդ հարցին կպատասխանի, երբ միջազգային հանրությունը նույն հարցը կտա Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը։

ՀՀԿ նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը Արցախի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան Ադրբեջանի զինված ուժերը, և իշխանություն են ցանկանում՝ Արցախի փոխարեն։

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում