Կուսակցություններ

Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական անցյալին ու ավանդույթներին, տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Սիրիայի ու նրա քաղաքացիների անվտանգությունը եւ հույս հայտնել, որ շուտով խաղաղություն ու կայունություն կհաստատվի:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փոխայցերը:

Հյուրերը, բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը, շնորհակալություն են հայտնել Հայաստանին դժվար պահերին իրենց կողքին լինելու ու սիրիացի ժողովրդին սատարելու համար:

Պատվիրակության անդամները Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել հայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անբաժան մասն է եւ մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում