Ստեփանակերտում և Տիրասպոլում կհիմնվեն առևտրային ներկայացուցչություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ:Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարությունից, պետական նախարարը ողջունել է հյուրերին Արցախի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ և նշել, որ շատ ուրախ է, որ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երկու երկրների կառավարությունների միջև կստորագրվի առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր: «Արցախի իշխանությունների անունից ուզում եմ հայտնել, որ մեզ համար շատ կարևոր են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդի հետ փոխադարձ շփումների զարգացումն ու խորացումը: Այս առումով համոզված եմ՝ համաձայնագրի վավերացումը կամրապնդի երկկողմ տնտեսական կապերը և որակապես նոր մակարդակի կհասցնի առկա հարաբերությունները»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ նոր համագործակցությունը խթան կհանդիսանա նաև տնտեսության ոլորտում ունեցած դրական փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ և հյուրընկալ ընդունելության համար՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը նշել է, որ երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչությունների հիմնադրումը սպասված իրադարձություն էր, որը գործնական քայլերի համար նոր հնարավորություններ է ստեղծելու: Նա համոզմունք է հայտնել, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական միջավայրերի ներդրումային գրավչության բարձրացմանն ու նոր գործարար կապերի ստեղծմանը:

Այնուհետև երկու պատվիրակությունների միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են երկու երկրների ունեցած տնտեսական հնարավորությունները և նախանշվել այն հիմնական ուղղությունները, որտեղ կարելի է համագործակցության ծրագրեր մշակել:

Հանդիպման վերջում Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանը ստորագրել են երկու հանրապետություններում առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին համաձայնագիր, որից հետո փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, իսկ Մերձդնեստրի պատվիրակության կազմում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ստեցյուկը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Նատալյա Սիտկինան, ինչպես նաև մեր հայրենակից, Տիրասպոլում «Նոյ» հայկական համայնք» հասարակական շարժման ղեկավար Գեղամ Գևորգյանը:

Հայերեն

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել