Life

Լոնդոնի հասարակական տրանսպորտում կարգելեն վնասակար սննդի գովազդը. BBC

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի հասարակական տրանսպորտում կարգելեն վնասակար սննդի գովազդը. BBC

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վնասակար սննդի գովազդի արգելքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի վերջին:

Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: BBC-ի տեղեկություններով՝ շաքարի, աղի եւ ճարպի բարձր պարունակությամբ մթերքների գովազդային հայտարարությունները փետրվարի 25-ից կանհետական մետրոյում եւ վերգետնյա տրանսպորտում:

Այս միջոցը սահմանվում Է մանկական ճարպակալման դեմ պայքարելու համար: «Վնասակար սննդի գովազդի ազդեցության նվազեցումը դրանում իր դերը կխաղա ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների, ընտանիքների եւ խնամակալների համար, որոնք սնունդ են գնում եւ պատրաստում»,- մեջբերում Է անում BBC-ն Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանի խոսքից: BBC-ի տեղեկություններով՝ Լոնդոնը պահպանում Է Եվրոպայում մանկական ճարպակալման ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքներից մեկի կարգավիճակը. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 10-ից մինչեւ 11 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը տառապում Է ավելորդ քաշից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում