ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը Ջեյմս Թրուշարդն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018թ. ՀՀ պետական մրցանակի է արժանացել National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Նրա վաստակը բավականին մեծ է: Նա այն բացառիկ անձանցից մեկն է, ով կարողացավ նաև այնպիսի ճարտարագիտական լուծումներ առաջարկել, որոնք միտված էին տարբեր ենթակառուցվածքների արդիականացմանը, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների մատչելիությանը և նմանատիպ ճարտարագիտական այլ մարտահրավերներ, որոնք կանգնած էին մարդկության առաջ: Թրուշարդն այն եզակի մարդկանցից է, ով կոնկրետ լուծումներ է առաջարկել»,- ասաց Մուսայելյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, որ Թրուշարդը իր գործունեությունը սկսել է համալսարանից, լինելով դասախոս, գիտահետազոտող, դրանից հետո մի քանի ընկերների հետ հիմնել է իր ընկերությունը և փոխել է մոտեցումը ճարտարագիտության նկատմամբ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակին 2010թ. արժանացել է Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը , 2011թ.՝ «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, 2012թ.՝ Synaptics ընկերության պատվավոր նախագահ,«Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, 2013թ.՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, 2014թ.՝ Cisco ընկերության զարգացման գծով տնօրեն Մարիո Մացցոլան, 2015թ. ՝ Kaspersky Lab ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, 2016թ.՝ Open-Rootկազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, 2017թ.՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը:

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում