Սանտա Կլաուսին այցը հետաձգվում է. Լապլանդիայում գանգատվում են ձյան բացակայությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի հյուսիսում տիրող իրադրությունը դժվարին կացության մեջ Է դրել զբոսաշրջության գործարկուներին. Սանտա Կլաուսի նստավայրում, որը հասցրել Է ժողովրդականություն վայելող սեզոնային տեսարժան վայր դառնալ, մինչ օրս ձյուն չկա:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը: Նշվում Է, որ տարածաշրջանում տաքության ռեկորդային բարձր մակարդակ Է արձանագրվել տարվա այս ժամանակի համար:

Ամեն տարի հազարավոր ընտանիքներ են երեխաների հետ ժամանում Ռովանիեմի՝ հուսալով այցելել Սանտա Կլաուսի գյուղ, որը գտնվում Է Բեւեռային շրջագծից ոչ հեռու:

Ի հիասթափություն շատերի, այս տարի մեծ Է հավանականությունը, որ ձմեռվա գլխավոր կախարդին այցելել չի հաջողվի. մի քանի տուրիստական գործարկուներ հետաձգել են ուղեւորությունների եւ Էքսկուրսիաների օրերը՝ խոստանալով վերադարձնել տոմսերի արժեքն այն դեպքում, եթե իրադրությունը չփոխվի:

Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտի եղանակագետները կարծում են, որ հրաշք տակավին կարող Է տեղի ունենալ, եւ առաջիկա օրերին այդ վայրերում ձյուն կհայտնվի: Սովորաբար ձյունը Լապլանդիայից չի հեռանում տարեկան 175 օր, նոյեմբերի վերջին տարածաշրջանում շուրջ 20 – 30 սանտիմետր ձյուն Է տեղում:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին