Life

Բրիտանիայում տերերին են վերադարձրել ոստիկանին կծած շնիկին

3 րոպեի ընթերցում

Բրիտանիայում տերերին են վերադարձրել ոստիկանին կծած շնիկին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները տերերին են վերադարձրել չաու-չաու ցեղատեսակի շնիկին, որը ոստիկանին կծելու համար շնաբուծարան Էր ուղարկվել մինչեւ ինը ամիս ժամկետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նորթհեմփթոնշիրի կոմսության ոստիկանությունը: «Չաու-չաու ցեղատեսակի շունը, որին ոստիկանները բռնել Էին այն բանից հետո, երբ նա երկու անգամ կծել Է ոստիկանության աշխատակցին, վերադարձվել Է տերերին»,- ասված Է ոստիկանության հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Daily Mail հրատարակությունը, միջադեպը նոյեմբերի 16-ին տեղի Է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Սթոք-Բրուեռն գյուղում: Բանգլ անունով չորսամսական շնիկը դուրս Է վազել իր տերերի՝ միլիոնատեր բանկիրներ Հեյսերի տան դարպասից, եւ հայտնվել ճանապարհի վրա՝ թույլ չտալով, որ ավտոմեքենաներն անցնեն: Այնտեղ նրան փորձել Է բռնել ոստիկանը, բայց անհնազանդ շունը կծել Է նրա ձեռքի դաստակը եւ նախաբազուկը: Շանը տարել են բաժին եւ գցել վանդակը: Կարգի պահապանները պնդում են, որ գործել են 1991 թվականի օրենքին՝ «Վտանգավոր շների մասին» ակտին, համապատասխան:

Ոստիկանների վճիռը բողոքներ Է առաջացրել բնակիչների շրջանում: Նրանց կարծիքով՝ շնիկի նկատմամբ անհամաչափ խիստ վճիռ Է կայացվել: Վեց օրում ավելի քան 2,5 հազար մարդ Է անդամագրվել Facebook-ում ձեւավորված խմբին, որը կոչ Էր անում ազատ արձակել Բանգլին: Շան տերը՝ Դեւիդ Հեյսը, հայտարարել Է, որ հարգում Է ոստիկանությանը, բայց վճիռը համարում Է չափազանց խիստ եւ ոչ համարժեք: Նաեւ, Հեյսի խոսքով, շունը վանդակում վախ ու սթրես Է ապրում: Նա փաստաբանների Էր վարձել, որպեսզի նրանք պարզեն տեղի ունեցածը եւ ազատեն շնիկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում