Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկների հետ կապված խնդիրը կլուծվի դեկտեմբերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին, որոնք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որևէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։Կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ որոշ զինկոմիսարիատներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին դրանք ջնջվել են:

«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն», «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բալայանը։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը: Ի պատասխան՝ Բալայանը նշեց. «Մարտերի բռնվել»:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է. նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ մինչ դեկտեմբերի 5-ը կլինեն նոր զինգրքույկները, որոնցում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։

Հայերեն

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս