Հասարակական

Գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրում տարեկան 250 շահառու կընդգրկվի

2 րոպեի ընթերցում

Գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրում տարեկան 250 շահառու կընդգրկվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի պետական բյուջեի նախագծում գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման համար ներդրվող գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրին ֆինանսավորում կտրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետական բյուջեի առողջապահական մասով աճի մի մասը դրվելու է անհետաձգելի բուժօգնության վրա: «Խոսքը ինտերվենցիոն բուժման մասին է, երբ հատուկ դեղերի և հատուկ գործիքների միջոցով կբացվի տրոմբը և գլխուղեղի կաթվածի խորացումը կկանխարգելվի: Պացիենտը մեծ հավանականությամբ կխուսափի երկարատև հաշմանդամությունից, շատ դեպքերում կփրկվի նրա կյանքը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ ծրագիրը տարեկան 250 շահառու կունենա: Նախնական ծրագրով 400 միլիոն դրամ գումար կծախսվի: «Բուն բուժական պրոցեսը տեղի է ունենալու երկու բուժկենտրոններում, որոնք հենց այս պահին կարողանում են այդ ծառայությունները մատուցել՝ Էրեբունիում ու Համալսարանական հիվանդանոցում»,-նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ հետագայում բուժկենտրոնների թիվը կարող է ընդլայնվել:

Նա նշեց, որ ծրագրի իրականացման հրամանը կստորագրվի այսօր, սակայն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից, քանի որ մինչ այդ Երևանի և մարզերի բոլոր շտապօգնության ծառայության բուժաշխատողներին վերապատրաստելու խնդիր կա:

«Եթե ստացվի, մենք դիտարկում ենք նաև ուղղաթիռով տեղափոխման ծրագրի ներդրումը»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ կարևորելով ոչ վարակիչ հիվանդացությամբ մահացությունները իջեցնելու և հաշմանդամությունը կանխելու գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում