Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացիէ զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, «Լենտա. ռու»-ին հայտնելէ Ռուսաստանի քննչական մարմինների մի աղբյուր:
Աթենք մեկնած ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ հավանաբար կենդանու Է բախվել թռիչքավայրԷջքային գոտում: Ինքնաթիռի համակարգերը վնասվածքներ չեն արձանագրել, ուստի որոշվելէ օդանավը չվերադարձնել օդանավակայան:
Զոհված 25-ամյա տղամարդու ինքնությունը պարզվելէ նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով: Ինչպես հայտնելէ Ռուսասաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային հետաքննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան, կատարվում է քննչական ստուգում:
ՌԵՆ ՏՎ-ի աղբյուրները հավելում են, որ զոհվածը Հայաստանի 1993 թվականին ծնված քաղաքացի է: Նշվում է, որ նա արտաքսվել էր Իսպանիայից եւ Մադրիդից մեկնել էր հայրենիք Մոսկվայում միջանկյալ կանգառով: Այժմ մասնագետները պարզում են, թե ինչպեսէ երիտասարդը հայտնվել թռիչքային գոտում:
Ավելի ուշ հայտնի РЕНТВ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանն է: