«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը Փաշինյանը համարում է բարձր որակի և բալանսավորված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը համարում է բարձր որակի: Այդ մասին Փաշինյանը նշեց՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում ցուցակում տաքսիստի ներկայացվածությունը:

«Միանշանակ, բարձր որակի ցուցակ ենք ներկայացրել: «Տաքսիստ», «խոպանչի», «դախլչի» կատեգորիաները չեմ հասկանում: Այսօր Հայաստանում գիտությունների թեկնածուներ կան, որ տաքսի են վարում: Ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում: Բացարձակ անընդունելի եմ համարում այս ընկալումը, ցանկացած աշխատանք, իմ գնահատմամբ, արժանի է հարգանքի: Մեծագույն հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ աշխատանք են անում, ովքեր ամեն օր առավոտյան ժամը 6-ին Երևանում փողոցներն են մաքրում: Չեմ ընդունում այդ պիտակավորումներն ու որակումները և կոչ ամեն անում զերծ մնալ այդ տրամաբանությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք աշխատել են ցուցակը կազմել մաքսիմալ բալանսավորված: «Կար ժամանակ, երբ խնդրում էին մարդկանց լինել մեր ցուցակում, սակայն նրանք չէին ուզում, որովհետև դա նշանակում էր որոշակի ռիսկեր, սպառնալիքներ և այլն: Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ այդ մասով օգնել են, և չենք ուզում ասել՝ դու տաքսիստ ես, ուրեմն չես կարող լինել ցուցակում: Եղել են մարդիկ, ովքեր եղել են գիտնականներ և մեկ ամսում քարուքանդ են եղել, նրանց ասել ենք, առնվազն այս փուլում պետք է ընդմիջում վերցնի: Մարդ կա՝ կառավարությունում աշխատանք ենք տվել, և հենց մտել է կաբինետ, սկսել է ընկերների հարցերը լուծել: Իմ հրահանգով հեռացվել է աշխատանքից, հիմա, բնականաբար, ցուցակում չկա, ասում են ժողովրդավարության պակաս է սա: Մեր կուսակիցների նկատմամբ իմ վերաբերմունքը շատ ավելի խիստ է լինելու: Սա չի նշանակում, որ նրանք, ովքեր ընդգրկված են ցուցակում, հրեշտակներ են, այդ թվում՝ ես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին