Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները և ակնկալում ենք վստահության քվե. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ մինչև դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրությամբ իր քաղաքական թիմը լիարժեք կատարել է ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Առաջին՝ մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Երկրորդը՝ մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդի մանդատը ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները՝ արձանագրելով, որ այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ:

«Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձվել է ժողովրդին, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի ճակատագիրը:

«Մենք վստահության քվե ենք ակնկալում ժողովրդից՝ առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը շարունակելու համար: Մանդատը ստանալու դեպքում առաջիկա 5 տարիների մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն: Մենք մտադրված ենք միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական և բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ: Որպես այս ամենի կուլմինացիա, այս ամենին հարակից խնդիր Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին