Քաղաքականություն

Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը

4 րոպեի ընթերցում

Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվեցին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցության դաշինքներին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ կտրամադրվի ժամը 19:30-ին, իսկ հանրային ռադիոյով՝ յուրաքանչյուր օր 2 անգամ, ժամը 13:30-ից և ժամը 21:15-ից:

«Ամրագրվել է, որ տեխնիկական անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, սակայն ոչ ավելի, քան 30 րոպե»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ- նախագահը նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվելու է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի եթերաժամանակ:

Քարոզչության համար նախատեսված է 12 օր ժամանակ` նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

«Հանրային հեռուստատեսության 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամն առաջարկվում է տրամադրել հետևյալ տարբերակով. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ օրը երկու րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով: Հաջորդ 6 օրը` դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց Մուկուչյանը:

Հանրային ռադիոյի պարագայում տրամադրվելու է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ:

«Առաջարկվում է եթեր տրամադրել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրական երկու անգամ երկուական րոպե անվճար և մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ օրական 2 անգամ երեքական րոպե անվճար և մինչև չորսական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ երեքական րոպե անվճար և մինչ հինգական րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց Մուկուչյանը:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խոջոյանը հարց ուղղեց հանձնաժողովին, թե արդյոք նպատակահարմա՞ր է հանրային ռադիոյի եթերաժամը սահմանել երեկոյան 21:15-ին, և առաջարկեց, որ եթերաժամը սահմանվի ավելի շուտ:

«Քաղաքացու որոշումը» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի դիտարկմամբ` ավելի նպատակահարմար ժամանակն է 18:30-ը, երբ մարդիկ տուն են գնում և մեքենայում ռադիո են լսում:

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը նույնպես միացավ այդ առաջարկին:

Մուկուչյանը նշեց, որ եթերաժամը սահմանելիս հաշվի առնվել նաև հանրային ռադիոյի աշխատակազմի կարծիքը, սակայն նորից նրանց հետ կքննարկի այդ հարցը, որպեսզի 21:15-ից շուտ եթերաժամ սահմանվի:

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում