Life

ԱՄՆ-ում հայտարարվել են International Emmy Awards մրցանակի հաղթողները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտարարվել են International Emmy Awards մրցանակի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին Նյու Յորքում հայտարարել են International Emmy Awards մրցանակի հաղթողներին. արդյունքները հրապարակված են մրցանակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լավագույն դերասան Է ճանաչվել դանիացի Լարս Միքելսենը («Տիրոջ ճանապարհները» սերիալ), իսկ լավագույն դերասանուհի՝ Աննա Շուդտը՝ «Հարբուխը բավարար կլիներ» գերմանական սերիալում խաղացած դերի համար:

Պարգեւն ստացել են Nevsu իսրայելական կատակերգությունը, BBC հեռուստաալիքի արաբական տարբերակի «Մնաս բարով, Հալեպ» վավերագրական ֆիլմը, «Թղթե տունը» իսպանական սերիալը՝ որպես լավագույններն իրենց ժանրում: Ընդամենն այդ օրը հանձնել են 11 արձանիկ, որոնք բաժին են հասել 10 երկրների ներկայացուցիչների եւ ստեղծագործությունների: International Emmy Awards-ը ինդուստրիայի ամենահեղինակավոր պարգեւներից մեկն Է, որը շնորհվում Է այն լավագույն հեռուստատեսային նախագծերին, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում