Մշակվել են կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նորարարական լուծումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայից ազատ բիզնեսը տնտեսապես ավելի շահավետ է: Երևանում անցկացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ մասնավոր հատվածում կոռուպցիայի հաղթահարումը պետք է ոչ ավանդական, նորարարական, գործիքների կիրառմամբ:

«...Ավանդական գործիքներն են կրթությունը, կանխարգելումը, իրավապահ մարմինների համակարգը և այլն, բայց մենք ուզում ենք կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նոր գաղափարներ, նոր մոտեցումներ: Իրականում դա բարդ գործընթաց չէ, հասկացանք, որ հնարավոր է շատ պարզ գաղափարների միջոցով, շատ քիչ ֆինանսական ռեսուրսներով կրճատել կոռուպցիայի ռիսկերը: Դրանցից մեկը, թվային գործիքներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սուրեն Քրմոյանը:

Նախարարի տեղակալը կարևորեց այն հանգամանքը, որ մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար առաջարկներ լինեն նաև բիզնեսից: Այդ նպատակով հարցաթերթիկների միջոցով մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ հարցումներ են իրականացվել: Պատասխաններն ամփոփվել են, և լուծումներ են վեր հանվել:

«Օրինակ՝ քաղաքացին, ապրանքը մաքսազերծելով, գիտի որտեղ է խոչընդոտը և ինչ լուծում է տեսնում: Շատ հաճախ բիզնեսը լուծումն ունի, պարզապես երբեմն բիզնեսի ձայնը լսելի չէ: Հետևաբար, կարևորում ենք բիզնեսից եկող առաջարկները»,-ասաց Սուրեն Քրմոյանը: Նա կարևոր համարեց նաև թվայնացումը, էլեկտրոնային գործիքների կիրառումը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նորարարական լուծումներ են մշակվել, դրանք քննարկվելու են, ընտրվելու են լավագույն առաջարկները:

«Կոռուպցիան բիզնեսի, տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն առաջացնում է սոցիալական անհավասարություն և նվազեցնում է պետության ներդրումային գրավչությունը»,-ասաց Սուրեն Քրմոյանը:

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ