ՀՀ կառավարությունն իր առաջ խնդիր է դրել անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը խնդիր է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ անցկացնել ամենաորակյալ և լավագույն ընտրությունները: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ նշաձողը պետք է բարձրացնել և ոչ թե երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը անցկացնել, այլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Ուզում եմ ընդգծել հետևյալը. մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել այս երևույթը: Պետք է բացառել նաև և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին ուղղորդելու գործընթացում: Մեր ընտրություններում եղել է «չակերտավոր ասողների» երևույթը, ովքեր ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Ո՞րն է մեխանիզմը, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և որոշի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները պետք է ձևավորվեն ընտրողի քվեարկության արդյունքում: «Պետք է բացառենք քվեաթերթիկի մի քանի անգամ սխալ տրցակում տեղադրելը: Մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ այսպիսի յուրաքանչյուր փորձ կատարող ցանկացած մեկին անպայմանորեն կհակազդի օրենքը՝ իր ողջ ուժով: Հաջորդ երևույթը վերաբերում է ընտրակաշառքի պրակտիկային՝ ուղիղ կամ անուղղակի: Հույս ունեմ, որ ոստիկանությունը և ՀՔԾ-ն պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև կանխելու այդ երևույթը: Պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ոստիկանությունը: «Նախորդ ընտրություններից գիտենք երևույթ, որ ընտրողների միգրացիա է լինում այս ընտրատարածքից այն ընտրատարածք: Հույս ունեմ, պարոն Օսիպյան, տեղեկատվությունը կստանանք և համարժեք միջոցներ կձեռնարկենք: Իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ և ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ասաց նա:

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից:

Հայերեն English Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում