«Լուսավոր Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին 10 թեկնածուներին:

«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է, ով քիչ առաջ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին, երրորդը 1.in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն է, չորրորդը՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, հինգերորդը՝ Տարոն Սիմոնյանը, վեցերորդը՝ Արկադի Խաչատրյան, յոթերորդը՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ութերորդը՝ Հարություն Բաբայանը, իններորդը՝ Սիմոնյան Կարենը, տասներորդը՝ Կոստանյան Աննան:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք ձևավորվելիք խորհրդարանում հավակնում են լինել ընդդիմություն և հակակշռել գործող իշխանությանը: «Մենք կարծում ենք, որ հին ուժերն այս խորհրդարանում տեղ չեն ունենալու»,- ասաց Խաժակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում կարող է միակ ընդդիմադիր ուժն ու հակակշիռը դառնալ գործող իշխանությանը:

Հայերեն Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին