«Մենք» դաշինքի համամասնական ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում կգլխավորի Արամ Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 144 անձ, դաշինքում ներառված են «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները: Դաշինքին աջակցում է նաև «Հայոց հայրենիք» կուսակցությունը, որի նախագահ Անահիտ Եղոյանը առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով:

Անժելա Խաչատրյանը ներկայացրեց նաև դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասը թեկնածուների անունները:

Ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդը՝ Անժելա Խաչատրյանը, չորրորդը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հինգերորդը՝ Բորիս Նազարյանը, վեցերորդը՝ Մասիս Այվազյանը, յոթերորդը՝ Անահիտ Ադամյանը, ութերորդը՝ Սոնա Մինասյանը, իններորդը՝ Արա Կետիկյանը, տասներորդը՝ Արմեն Առաքելյանը:

Անժելա Խաչատրյանը նաև մանրամասնեց, որ կուսակցության ցուցակում ներգրավված են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, բազմաթիվ ոլորտներում իրենց գործունեությամբ աչքի ընկած մարդիկ:

Հայերեն Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում