Քաղաքականություն

ԱԺ արտահերթ ընտրություններում «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ արտահերթ ընտրություններում «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության ցուցակը կգլխավորի քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ երկրորդ համարը լինելու է Մարիամ Մանուկյանը, երրորդ համարը՝ Գևորգ Հովսեփյան, չորրորդը՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդը՝ Լևոն Թումանյանը: «Լևոն Թումանյանը ֆինանսիստ է, մենք խորհրդարանում մեր աշխատանքները ցանկանում ենք սկսել ֆինանսական ռեֆորմից»,- ասաց Շիրինյանը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում