ԲՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները. կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը
1 րոպեի ընթերցում
![ԲՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակները. կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/954533.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը հայտնեց, որ կուսակցության համամասնական ցուցակում ներգրավված է 178 անձ:
Նա ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին 4 թեկնածուներին:
Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Արթուր Գրիգորյանը, չորրորդը՝ Նաիրա Զոհրաբյանը:
«Ցուցակում կան նաև անկուսակցականներ»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը: