14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդավական փողոցի շենքերից մեկի 34.6 քմ մակերեսով բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով կտրամադրվի Վիրաբ Շաբոյանի 15 անձից բաղկացած ընտանիքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշում է կայացվել Երևանի ավագանու հերթական նիստում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ քաղաքացի Վիրաբ Շաբոյանը, կնոջ՝ Աննա Ասլանյանի և տասներեք երեխաների հետ բնակվել են այլ հասցեում վարձակալական հիմունքներով, սակայն 2017 թվականից բնակարանի համար վարձակալության վճար կատարելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ բնակություն են հաստատել Մոլդավական փողոցի հ.29/4 շենքի պետական սեփականություն հանդիսացող բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում:

«Քաղաքացի Վիրաբ Շաբոյանը հանդիսանում է 1990-1993 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանների և Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակից»,-ասաց նա::

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ խնդիրները շատ են, և բնակարանների պահանջարկը շատ մեծ է: «Մենք ստացել ենք ժառանգություն այն, ինչ ունենք: Պետք է արդար մեխանիզմ մշակվի և ընկալելի ու ընդունելի լինի հանրության համար: Մենք մշակում ենք մեխանիզմներ, որ մասնավորների հետ համագործակցության առումով ունենանք ավելի մեծ բնակարանային ֆոնդ»,-ասաց նա:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ հավելեց, որ կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: «Բնակելի ֆոնդը քաղաքականություն է, ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է»,-ասաց նա՝ ընդգծելով, թե բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու միակ ճանապարհն այն է, որ մենք մեր շինարարական, ճարտարապետական մտածողությունը մոտեցնենք գոնե 20-րդ դարի վերջին:

Հայերեն Русский

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե